|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կորեայի Հանրապետության նախագահին կից Ազգային անվտանգության վարչության պետ Չոն Ին Յոնը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին բողոք է հայտնել` կապված այսօր առավոտյան ռուսական ռազմական օդանավի կողմից Հարավային Կորեյաի օդային տարածքը խախտելու հետ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մենք դիտարկում ենք այդ իրավիճակը որպես չափազանց լուրջ: Եթե նման վարքագիծը կրկնվի, մենք ավելի ուժեղ քայլեր կձեռնարկենք»,-ասել է պաշտոնյան:
Al Jazeera-ն, իր հերթին, հայտնում է, որ Հարավային Կորեայի օդուժի ինքնաթիռները երկու նախազգուշական կրակ են արձակել ռուսական ռազմական օդանավի ուղղությամբ: