|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին Շուշիում ներկա է գտնվել Քանդակների պուրակի և պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի «Արցախի երկինքը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնեցին, որ նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ բարձր գնահատելով Գրիգորի Գաբրիելյանցի ներդրումը Արցախի մշակութային կյանքի զարգացման գործում, եւ հույս հայտնել, որ անվանի գիտնականի հայրենանվեր գործունեությունը կշարունակվի նաեւ ապագայում: