|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վաշինգտոնը պատժում է նրանց, ովքեր ցուցադրում են ինքնիշխանության նշաններ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն` մեկնաբանելով ԱՄՆ-ի` Թուրքիային Ֆ-35-ի ծրագրից բացառելու որոշումը. հայտնում է РИА Новости-ն:
Նշենք, որ ԱՄՆ-ի համապատասխան որոշումը կապված է այն հանգամանքի հետ, որ Անկարան գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները:
«Դա ԱՄՆ-ի քաղաքական գիծն է` պատժել նրանց, ովքեր ցուցադրում են ինքնիշխանության չնչին նշաններ, պաշտպանում են սեփական տնտեսական շահերը և փորձում չենթարկվել Վաշինգտոնի հրահանգներին»,-ասել է Գրուշկոն: