|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հուլիսի 18-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է 2019թ. շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը:
ՊՆ-ից հայտնում են, որ սահմանված կանոնակարգի համաձայն` ռազմական համալսարանի շրջանավարտները վիճակահանության միջոցով ընտրել են այն զորամասերը, որտեղ շարունակելու են հետագա ծառայությունը:
Վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Շնորհավորելով շրջանավարտներին ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ, Գաբրիել Բալայանը ապագա սպաներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն։