|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր նիստ է անցկացնում՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ, համաձայն Դատական օրենսգրքի, Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստն անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար։
Նշենք նաև, որ լրագրողներին քիչ առաջ հրավիրեցին նիստերի դահլիճ:
Տավարացյանը, սակայն, միջնորդեց, որ նիստն անցկացվի դռնփակ, ինչին, ի պատասխան, ԲԴԽ անդամները նշեցին` իրավական հիմքեր չեն տեսնում դռնփակ անցկացնելու համար, գնացին խորհրդակցական սենյակ՝ որոշելու` նիստն անցկացնել դռնբա՞ց, թե՞ դռնփակ: