|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին ծանոթանալու համար ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Մարտունու քաղաքային և Այրիվանքի լողափեր, հայտնում են ԱԻՆ-ից:
Նախարարն ուսումնասիրել է կատարված աշխատանքները և անձնակազմին հանձարարել սերտ և համագործակցված աշխատանք իրականացնել Սևանի ազգային պարկի ու ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ առավելագույն անվտանգություն ապահովելու նպատակով:
Նախարարը կարգադրել է բնակչության շրջանում աշխատանքներ տանել հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:
Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ փրկարարի աշխատանքի լավագույն գնահատականը ժողովրդի վերաբերումունքն է, որը պահանջում է շուրջօրյա պատասխանատվություն և նվիրում: