|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունն իր ամսագրի հուլիսյան համարում մի քանի էջ է հատկացրել Հայաստանին, որը վերջին շրջանում դարձել է ռուս զբոսաշրջիկների ամենահայտնի ուղղություններից մեկը. հայտնում է Русарминфо-ն:
«Հայաստան. միայն յուրայինների համար» վերնագրով հոդվածում նշվում է, որ անդրկովկասյան հանրապետությունն առաջին հերթին ասոցացվում է համեղ խոհանոցի, զգայուն ջազի, հնագույն պատմության և ժամանակակից արվեստի հետ:
«Հայաստանն իր այցելուներից յուրաքաչյուրին դրական հույզեր կպարգևի»,- ասվում է հոդվածում:
Ամսագրի էջերում ներկայացված են առանձին խորհուրդներ հենց Հայաստանի բնակիչների կողմից, որոնք տարբեր բնագավառների մարդիկ են: