|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ամռանը և աշնան սկզբին կլինեն գերհագեցած:
«Հանձնաժողովի աշխատանքները հաճախ կարող են հասանելի չլինել լրատվամիջոցների համար, բայց ԶԼՄ-ներին պարբերաբար տեղյակ կպահվի` ինչ քայլեր են կատարվում հանձնաժողովում»,- նշեց նա` հավելելով, որ քննիչ հանձնաժողովն իրենցից մեծ ջանքեր է պահանջում, որովհետև դրա արդյունքները հասարակության համար անհերքելի պիտի լինեն ու կառուցված միայն ճիշտ փաստերի վրա: