|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իզմիրում բնակվող Շան Բինգյոլ անունով քաղաքացին դիմել է դատախազություն` «Հայոց ցեղասպանությունը և իսլամը (1870-1923 թթ.)» վերնագրով գրքում իր համար անընդունելի` Հայոց ցեղասպանության մասին պնդումների առկայության հիմքով. հաղորդում է sabah.com.tr կայքը:
«Գրքում կան մեր երկրի և ազգի արժեքները միջազգային ասպարեզում նսեմացնող արտահայտություններ: Բողոք եմ ներկայացնում գրքի հեղինակ Դենիս Դրայսբուշի և խմբագիր Էմրե Աքարի դեմ: Պահանջում եմ սկսել անհրաժեշտ իրավական միջոցառումները»,– հայտարարել է Բինգյոլը: