|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Միջուկային համապարփակ համաձայնագիրը չեղարկելու նպատակով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջան Բոլթոնը եւ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խաբել են Դոնալդ Թրամփին: Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«2005 թվականին Բոլթոնը եւ Նեթանյահուն պնդում էին ուրանի զրոյական հարստացման մասին, եւ այդպիսով նրանք վերացրեցին Փարիզի գործարքը Իրանի եւ եվրոպական երեք երկրների միջեւ: Իսկ արդյո՞ւնքը. մինչ 2012 թվականը Իրանն ուրանի հարստացման ծավալներն ավելացրեց 100 տոկոսով: Այժմ նույն պատրանքով եւ Միջուկային գործարքը վերացնելու նպատակով խաբել են Դոնալդ Թրամփին: #B_Team-ը դասեր չի քաղել: Բայց աշխարհին անհրաժեշտ է դասեր քաղել»,- գրել է Զարիֆը: