|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած հայհոյանքներին. հայտնում է Рамблер-ը:
«Մենք կտրուկ դատապարտում ենք իր տեսակով աննախադեպ այս ցածր արարքը՝ Ռուսաստանի ղեկավարի հասցեին հնչած անընդունելի արտահայտությունները վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում: Սա դիտարկում ենք որպես վրացական արմատական ուժերի ևս մեկ բացահայտ սադրանք՝ ուղղված ռուս-վրացական հարաբերությունների խաթարմանը: Այս աղաղակող միջադեպը վառ օրինակ է այն բանի, թե ուր է տանում սանձարձակ ռուսատյացությունը»,-ասվում է մեկնաբանության մեջ:
Հիշեցնենք, որ վրացական իշխանությունները նույնպես դատապարտել էին այդ քայլը` դա «սադրանք» որակելով: