|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով Բրիտանիայի նախարար Ալան Դունկանը ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ:
«Ես ցավ եմ ապրել՝ շաբաթ՝ հուլիսի 6-ին, տեղեկանալով Մեծ Բրիտանիայում Հայաստանի գործող դեսպան եւ Մեծ Բրիտանիայի ընկեր դոկտոր Արման Կիրակոսյանի մահվան մասին:
Ես զրուցել եմ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ մեր կառավարության անունից ցավակցություններս հայտնելու համար եւ առաջարկել մեր օգնությունն այդ ծանր պահին: Մեր մտքերը հանգուցյալ դեսպանի ընտանիքի եւ ընկերների հետ են»,-նշել է նա: