|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում, որ կարող է փոխել Վենեսուելայի հարցում մոտեցումը. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է Օսակայում G20 –ի գագաթնաժողովի շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես 5 տարբեր ռազմավարություն ունեմ, սակայն կարող եմ դրանք ցանկացած պահի փոխել»,- ասել է Թրամփը` հավելելով, որ ներկայումս իրենք օգնում են երկրին հումանիտար օգնության տեսանկյունից:
«Մենք շատ ուշադիր ենք հետևում Վենեսուելայում զարգացումներին: Դա աղետ է: Ահա, թե ինչ կարող է անել սոցիալիզմը: Ես քննարկել եմ այս շաբաթ գրեթե յուրաքանչյուր առաջնորդի հետ»,-ասել է նա: