|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լիտվայի և Վրաստանի պատվիրակությունները, որոնք աջակցեցին ուկրաինացի պատվիրակների վրդովմունքին` կապված ԵԽԽՎ-ում Ռուսաստանի լիազորությունները վերականգնելու հետ, կշարունակեն իրենց աշխատանքները: Այդ մասին նրանց ներկայացուցիչները տեղեկացրել են РБК-ին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Սլովակիայի պատվիրակությունները Ուկրաինայի հետքերով որոշում են կայացրել լքել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել էր ուկրաինական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արևը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել ռուսական պատվիրակության լիազորություններն ամբողջությամբ վերականգնելու մասին: