|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԵՄ-ն սատարում է ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին, բայց անհրաժեշտ է, որ այս բոլոր բարեփոխումներում, մասնավորապես` դատավորների վեթինգում, ինչպես նաև հակակոռուպցիոն և այլ գործընթացներում հավատարիմ մնալ միջազգային չափանիշներին. «Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկման ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոն։
«Նույնը վերաբերում է նաև մարդու իրավունքների խնդրին։ Այսինքն՝ ընդունելի չէ հանգել բարեփոխումների այնպիսի կետի, որտեղ մարդու հիմնարար իրավունքները ոտնահարվում են»,- շեշտեց ԵՄ ներկայացուցիչը: