|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի մեջ գտնվող ուղևորներն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում են: Վրաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 25-ի առավոտյան՝ ժամը 07:00-ին, Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը մեկնարկել է իր ընթացքը դեպի Հայաստան։
Հունիսի 24-ի առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում վարորդի մոտ հայտնաբերված՝ արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Հունիսի 24-ի երեկոյան տեղեկատվություն տարածվեց, որ սահմանին գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է: