|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Պատգամավորները վիճարկել են ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունները, հարցն ավելի ուշ կքննարկի հատուկ հանձնաժողովը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ն երեկ կայացած նիստում կողմ քվեարկեց կանոնակարգային կոմիտեի ղեկավար Պետրա դե Սուտերի զեկույցին, որում բանաձև է ներառված, որը թույլ է տալիս Ռուսաստանին մասնակցել հունիսյան նստաշրջանին: Կողմ է քվեարկել 118 պատգամավոր, դեմ` 62-ը, 10-ը ձեռնպահ են մնացել:
Դրանից հետո ՌԴ-ն ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու հայտ է ներկայացրել:
Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունը 2014-ի ապրիլին Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված զրկվել է քվեարկության իրավունքից: