|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսրայելը չի վտանգի Սիրիայում ռուսական զորքերին այդ երկրում իր ինքնապաշտպանության իրավունքը կյանքի կոչելիս: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն. հայտնում է РИА Новости-ն:
Նա ելույթ է ունեցել Երուսաղեմում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր բեն Շաբաթի եռակողմ հանդիպման ժամանակ:
«Ես կցանկանայի հավաստիացնել, որ, պաշտպանվելով, մենք չենք վտանգի ռուսական ուժերին»,-ասել է Իսրայելի վարչապետը: