|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարծում, որ իրեն անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը Իրանին հարված հասցնելու համար: Այդ մասին նա ասել է The Hill-ի հետ զրույցում. հայտնում է ТАСС-ը:
«Ես ցանկանում եմ նրանց տեղյակ պահել, սակայն օրենքով ես պարտավոր չեմ դա անել»,- ասել է ԱՄՆ նախագահը` մեկնաբանելով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի համապատասխան դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Իրանը խոցել է իր օդային տարածքը խախտած ամերիկյան անօդաչու սարքը, Թրամփը ցանկացել է հարվածել երկրին, սակայն վերջին պահին մտքափոխվել է: