|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Մերձավոր Արեւելքում լարվածության մեծացումը պայմանավորել է ԱՄՆ միակողմանի քայլերով: Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի հետ համատեղ մամուլի ասուլիսում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Մերձավոր Արեւելքում առկա իրավիճակը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ-ի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրից միակողմանի դուրս գալով, դա ակնհայտ է»,- ասել է նա՝ հավելելով. «Մենք կգործադրենք հնարավոր բոլոր ջանքերը Մերձավոր Արեւելքում իրավիճակի պայթյունը կանխելու համար»:
Ըստ Մեդվեդևի` ներկայիս իրավիճակում կարեւոր է շփումների, համագործակցության եւ երկխոսության հնարավորության պահպանումը, որպեսզի հնարավոր լինի կանխել տարածաշրջանում լարվածության առավել մեծացումը: