|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեց. թե արդյոք չե՞ն նախատեսում Ստեփանավանի օդանավակայանը վերագործակել։
Պապիկյանը նշեց, որ Ստեփանավանում չեն նախատեսում, սակայն Կապանում այս պահին կառուցվում է օդանավակայան, որը դառնալու է երրորդ հանրապետության փոքր ավիացիայի առաջնեկը:Նրա խոսքով` կա մտադրություն նման օդանավակայան կառուցել նաև Ջերմուկում:
«Կառավարությունը դեմ չի լինի, որ այդ ուղղությամբ ներդրումներ կամ ներդրողներ ի հայտ գան»,- ասաց նախարարը: