|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Սիրիայի Իդլիբ շրջանում շարունակվող բախումների վերաբերյալ Ռուսաստանին և Թուրքիային կոչ է արել հասնել կայունության:
Իր անհանգստությունը հայտնելով բախումների վերաբերյալ` Գուտերեշը նշել է, որ «հատկապես նոր դերակատարների մասնակցությունը ավելի վտանգավոր է դարձրել իրավիճակը, և դրա ցավալի գինը դարձյալ վճարում է քաղաքացիական բնակչությունը»:
«Բազմիցս ասել եմ, որ սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի: Ամենասկզբում և 8 տարի անց էլ ակնհայտ է, որ լուծումը քաղաքական է»,- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը: