|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի Դենիզլի նահանգի Փամուքքալե գավառում բնակվող Ահմեթ Քարան համացանցի միջոցով ծանոթացել է 39 տարեկան ինդոնեզացի Նել Մաուաթիի հետ և ամուսնացել` շփվելով բացառապես Google Translate թարգմանչական ծրագրի միջոցով. հաղորդում է «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը:
Փամուքքալեի հիվանդանոցում աշխատող Քարան և Ինդոնեզիայի Փեքանբարու գյուղում բնակվող Նել Մավաթին 7 ամիս շարունակ շփվել են միայն Google Translate-ով և տիրապետում են միայն իրենց մայրենի լեզուներին:
Քարան սիրած էակի համար հասել է Ինդոնեզիա, այնուհետև միասին վերադարձել են Թուրքիա ու ամուսնացել: Քարան նշում է, որ ցանկանում է, որ կինը շուտ թուրքերեն սովորի, որպեսզի կարողանա սեր խոստովանել: