|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի նախագահի աշխատակազմի թվայնացման գրասենյակի ղեկավար Ալի Թահա Քոչը հայտարարել է, որ «e-Devlet» կոչվող կայքը մոտ ապագայում հասանելի է դառնալու «Dijital Türkiye» անվանումով և ենթարկվելու է որոշակի փոփոխությունների։
Նա նշել է, որ այս համակարգի նպատակն է ապահովել բոլոր նախարարությունների միջև կոորդինացումը, թվայնացնել բոլոր տեղեկությունները։ Համակարգը, ըստ թվայնացման գրասենյակի ղեկավարի, հավակնում է տեղ զբաղեցնել աշխարհում նման համակարգերի առաջին քսանյակում:
Հիշեցնենք, որ հենց այդ «e-Devlet» կայքի միջոցով էին Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիներ փորձում տեղեկություն ստանալ իրենց նախնիների ու ծագման վերաբերյալ. հաղորդում է ermenihaber.am կայքը։