|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` հունիսի 20-ին կայանալիք հանդիպումը` նշելով, որ առաջին հերթին յուրաքանչյուր հանդիպումից ակնկալվում է առաջխաղացում` առարկայական բանակցությունների ճանապարհով. հայտնում է Haqqin.az-ը:
«Հույս ունենք, որ վաշինգտոնյան հանդիպման ժամանակ, որը մոսկովյան հանդիպման շարունակությունն է, կողմերը կհասնեն ավելի հստակ արդյունքների: Նաև կարծում ենք, որ պետք է վերջ դրվի հայկական ղեկավարության դիրքորոշման մեջ առկա անորոշությանը: Միայն հստակ դիրքորոշումը, վճռականությունը և քաղաքական կամքը կարող են հանգեցնել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Աբդուլաևան: