|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի Էրոզիայի դեմ պայքարի և կանաչապատման ու բնական պաշարների պաշտպանության հիմնադրամի փոխտնօրեն Հիքմեթ Օզթյուրքը հունիսի 17-ին նշվող` Աշխարհի անապատացման և երաշտի դեմ պայքարի օրվա կապակցությամբ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայի հողերի 47 տոկոսը կանգնած է անապատացման վտանգի առջև, և տարեկան 640 մլն տոննա հող է ոչնչանում:
Ըստ Օզթյուրքի` ամենաշատը ռիսկի գոտում են Ներքին, Արևելյան և Հարավարևելյան Անատոլիաները: «Անձրևները մինչև 2050 թ. 50 տոկոսով կնվազեն: Դա նշանակում է, որ մեր ջրային պաշարները 25 տոկոսով կնվազեն»,- նրա խոսքերն է մեջբերում diken.com.tr կայքը: