|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տնտեսությունում ներկայումս ընթանում է մարտ առանց կանոնների. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է Դուշանեբում ընթացող` Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության ժամանակ:
Նրա խոսքով` միջազգային հարթակում առևտրային պատերազմներ են ընթանում, և մի շարք երկրներ, կիրառելով մարտ առանց կանոնների, փորձում են վախեցնել իրենց մրցակիցներին:
Պուտինն ընդգծել է, որ հավաքական ջանքեր են հարկավոր արդարությունը վերականգնելու համար: Նախ, ըստ ՌԴ նախագահի, հարկավոր է ազատել պատժամիջոցներից առաջին անհրաժեշտության ապրանքները: