|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ պաշտպանության նախարարությունն Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ,ըստ որի՝ թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձինք ժամանակավորապես ոչ պիտանի են զինվորական ծառայության համար, ինչպես նաև սոցմանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող անձանց համար հանվում է մարտական հերթապահության մեջ ներգրավվելու սահմանափակումը:
Նախագծի ընդունմամբ կապահովվի զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումը և իրականացումը, կբացառվի այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ:
Նախագիծը հարթակում է մինչև հունիսի 22-ը: