|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ-ի գործողությունները լուրջ սպառնալիք են Մերձավոր Արևելքում և Միջին Արևելքում կայունության համար: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների խորհրդի նիստում. հայտնում է РИА Новости-ն:
«ԱՄՆ կառավարությունը վերջին 2 տարիների ընթացքում, խախտելով միջազգային կառույցները և կանոնները և կիրառելով իր տնտեսական, ֆինանսական ու ռազմական հնարավրությունները, իրականացնում է ագրեսիվ մոտեցում և սպառնալիք է տարածաշրջանում ու աշխարհում կայունության համար»,- մասնավորապես ասել է նա: