|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է աթեիստների կողմից դատարան ներկայացված հայցը, որով նրանք պահանջում են հեռացնել ազգային թղթադրամի և մանրադրամի վրայից «Մենք ապավինում ենք Աստծուն» գրառումը. հայտնում է FOX-ը:
Ակտիվիստ և դատական գործով փաստաբան Մայքլ Նյուդոուի խոսքով` «Մենք ապավինում ենք Աստծուն» գրառումը կառավարության կողմից կրոնի հաստատում է, հետևաբար` ԱՄՆ Սահմանադրության խախտում:
«Իմ հաճախորդներից որոշները աթեիստներ են,և կառավարության որոշմամբ`ազգային արժույթի վրա նման գրառում դաջելը նրանց անկեղծ կրոնական հավատքի ոտնահարում է, այն է`Աստված գոյություն չունի»,- հիմնավորել է փաստաբանը: