|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ջրհեղեղների հետևանքով մեծ ավերածություններ են գրանցվել: Ըստ Անկարայի նահանգապետարանի տարածած հաղորդագրության` ջրհեղեղների հետևանքով 3 հոգի մահացել է. հաղորդում է t24.com.tr կայքը:
2 ժամ տևած անձրևից հետո տներն ու ճանապարհները անցել են ջրի տակ: Քաղաքացիները դույլերով դատարկում են իրենց տուն լցված ջուրը: Փոքր լճերի վերածված պողոտաներում և փողոցներում մեծ քաղակությամբ ավտոմեքենաներ են մնացել:
Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտարարել է, որ կենտրոնացրել է բոլոր հնարավոր միջոցները` հետևանքները վերացնելու համար:

