|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր` հունիսի 10-ին, Բեյրութի Հայկազյան համալսարանի «Heritage Club»-ի ուսանողների պատվիրակությունն այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպում ունեցել բուհի ուսանողության հետ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, ողջունելով համալսարանականներին, ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Հայկազյան համալսարանի պատվիրակությանը` նշելով, որ նման շփումները երկու բուհերի համար կարևոր ու անհրաժեշտ են:


Հանդիպման ընթացքում երկու համալսարանների ուսանողները քննարկել են ուսումնական գործընթացին, Սփյուռքում հայապահպանության խնդիրներին, Արցախյան հիմնախնդրին, Լիբանանի հայկական համայնքի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: