|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովի տարածքում ՆԱՏՕ-ի չափանիշներով զորավարժություններ են անցկացրել: Այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում. հաղորդում է Parstoday.com-ը:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տեղեկացրել է, որ «ՆԱՏՕ-ի գործնական կարողությունների ռազմավարությունը» ծրագրի շրջանակում իրականացվող այդ զորավարժություններին հետեւելու նպատակով Հյուսիսատլանտյան դաշինքի փորձագետները գտնվում են այդ տարածքում: Նրանց նպատակը զորավարժությունների չափանիշների համապատասխանության քննարկումը եւ Ադրբեջանի ռազմածովային ուժերին պատկանող նավերում ՆԱՏՕ-ի սարքավորումների օգտագործումն է:
Կասպից ծովի իրավական կոնվենցիայի համաձայն` այս ջրատարածքում գործունեություն ծավալելը միայն ափամերձ երկրներին է թույլատրվում, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունն այդ կոնվենցիայի խախտում է համարվում: