|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Դիլիջանում մեկնարկելիք գագաթնաժողովի աշխատանքներին: Գեներալ Ջոնսը ողջունել է նման հեղինակավոր միջոցառման անցկացումը Հայաստանում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների, ինչպես նաև համաշխարհային մարտահրավերների վերաբերյալ։