|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) նախագահ Պեր-Անդերս Բլինդի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ. տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:
Քննարկվել են ԱՀ-ում ֆուտբոլի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային և անձամբ Պեր-Անդերս Բլինդին ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությունն Արցախում անցկացնելու համար՝ ընգծելով, որ միջոցառումը լուրջ խթան կհանդիսանա երկրում այս մարզաձևի մասսայականացման և զարգացման գործում: