|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Աբովյանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած սակավամարդ երթը եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գործադրած ոչ համարժեք ջանքերը ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 9-ի ընտրություններում հաղթելու ոչ մի հնարավորություն չունի: ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գուլյանը այնքան թույլ է, որ ոչ մի համեմատության չի դիմանում գործող քաղաքապետի հետ:
Ընտրողները համարում են, որ ավելի լավ է մնա գործող քաղաքապետը, քան ՀՀԿ-ական իշխանությունից ՔՊ-ին ժառանգության կարգով անցած Գուլյանը:
Բացի այդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ անելու է՝ ցույց տալու համար, որ իր հեղինակությունը Աբովյանում ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյանինը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: