|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Չեխիայում վերջին 30 տարվա ընթացքում ամենամարդաշատ ցույցն է անցկացվել: Նախօրեին Պրահայի փողոցներում հավաքված ավելի քան 120 հազար քաղաքացիներ պահանջել են վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը:
Միլիարդատեր վարչապետի դեմ բողոքի ցույցերը սկսվել են դեռ ապրիլից: Բաբիշը, որը Չեխիայի երկրորդ ամենահարուստ մարդն է, մեղադրվում է Եվրամիությունից փոխանցված ֆինանսական միջոցները յուրացնելու մեջ: Վարչապետը հերքում է լիազորությունների չարաշահման մեղադրանքները՝ չնայած որ անցյալ շաբաթ լրատվամիջոցներում հայտնվել է Եվրամիության զեկույցի՝՝ սեւագիր տարբերակը, որի հեղինակները պահանջում են վերադարձնել Չեխիային հատկացված սուբսիդիաները, որոնք մոտ 20 միլիոն դոլար են կազմում: