|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թեհրանն այլ երկրների հետ հակամարտության չի ձգտում, սակայն վճռական պատասխան կտա անհրաժեշտության դեպքում: Այդ մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանի հետ հեռախոսազրույցում. հայտնում է РИА Новости-ն:
Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի խնդիրները. Ռոհանին նշել է, որ դրանք չի կարելի լուծել ռազմական ճանպարհով:
Իրանի նախագահը նաև ողջունել է Քաթարի դիրքորոշումը Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում և Արաբական պետությունների լիգայի հանդիպման ժամանակ` նշելով, որ Դոհայի մոտեցումը նպաստում է լարվածության թուլացմանը:
Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ Մեքքայում տեղի էին ունեցել Արաբական պետությունների լիգայի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի առաջնորդների արտահերթ հանդիպումները, որոնց մասնակիցները դատապարտել էին տարածաշրջանում Իրանի «ագրեսիվ գործողությունները» և երկրի միջամտությունը արաբների ներքին գործերին:
«Քաթարն առարկություններ ունի ԱՊԼ և ՊԾԱՊՀԽ գագաթնաժողովների արդյունքներով ընդունված հայտարարությունների կապակցությամբ, որովհետեւ դրանց որոշ կետեր հակասում են Դոհայի արտաքին քաղաքականությանը»,- Al Araby -ին ասել է Քաթարի ԱԳ նախարարը: