|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ֆիջիում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը (73 կգ) գրավել է 6-րդ տեղը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցել է 309 կգ (139 +170) արդյունք:
Չեպիոնի կոչումը նվաճել է ամերիկացի Կլարենս Քամինգս կրտսերը, որի երկամարտի արդյունքն էր 337 կգ (145 +192):
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ), իսկ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Արփինե Դալալյանը (+87 կգ)։