|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մոսկվան համագործակցում է Անկարայի հետ սիրիական Իդլիբում գրոհայինների հարձակումները կանխելու համար և քայլեր է ձեռնարկում նրանց ոչնչացման ուղղությամբ: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РБК-ն:
Նրա խոսքով` Իդլիբում մեծ է գրոհայինների և ահաբեկիչների թիվը, նրանք հարվածներ են հասնում քաղաքացիական օբյեկտներին և ագրեսիվ հարձակումներ գործում ռուսական ռազմական օբյեկտների նկատմամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է Ռուսաստանից` դադարեցնել հարվածներ հասցնել Իդլիբում: