|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հայ հոգեւոր երգերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը, երեկ, Կողբացի 42/3 հասցեում գտնվող այն բնակարանը, որտեղ ապրել է երգչուհին, վերածվել է թանգարանի: Ամեն ինչ կահավորվել է ճիշտ այնպես ինչպես նախկինում է եղել, երբ Լուսինե Զաքարյանը ամուսնու` Խորեն Պալյանի հետ բնակվել է այստեղ:
Ցուցադրված են երգչուհու հագուստները, սպասքն ու կահույքը` գրեթե առանց փոփոխության: Տարիներ շարունակ բնակարանը գտնվել է անմխիթար վիճակում, սեփականատերը` Խորեն Պալյանի եղբորորդի Րաֆֆի Պալյանն էր և նրա համաձայնությամբ հնարավություն է ընձեռվել բնակարանը վերանորոգելու և այն թանգարանի վերածելու:
Այսուհետ տուն-թանգարանում երգչուհու կյանքին ու կենսագործունեությանը ծանոթանալուց բացի, հնարավորություն կընձեռվի լսել նրա ձայնը՝ աուդիո տարբերակավ: