|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում մայիսի 31-ին խաղարկվել է գնդապետ Աշոտ Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամասի ուժեղացված ստորաբաժանումներից մեկի հետ անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը, որին, բացի միավորման հրամկազմից, հետևել է նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ նախքան հրաձգության փուլի մեկնարկը, զորախաղերի մասնակից ուժերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի, և սահմանված ժամկետներում, առանց խափանումների, զբաղեցրել մարտական կիրառման պայմանական շրջանները: