|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ, պայմանավորվածությունների համաձայն, սիրիական Իդլիբում կրակի դադարեցման պատասխանատվությունը կրում է Թուրքիան. հայտնում է РИА Новости-ն:
Նման կերպ է նա մեկնաբանել ՌԴ և Թուրքիայի նախագահների` երեկ կայացած հեռախոսազրույցը, որի ժամանակ նախագահ Էրդողանն ասել էր, որ «անհրաժեշտ է հասնել Իդլիբում կրակի դադարեցմանը և կենտրոնանալ քաղաքական կարգավորման վրա»:
«Այստեղ պետք է հիշել, որ, Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, այդ պատասխանտվությունը, իհարկե, կրում է Թուրքիան»,- ասել է Պեսկովը: