|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արդեն հայտնել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Պետդումա է ներկայացրել Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի գործունեությունը ՌԴ-ի կողմից դադարեցնելու մասին նախագիծը: Այդ մասին լրագրողներին հայտնել էր Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
ՌԴ Պետդումայի` պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովը, մեկնաբանելով իրավիճակը, ասել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի անցնել համաձայնագիրը վերականգնելուն ուղղված բանակցություններին ԱՄՆ-ի կողմից նախաձեռնության դեպքում:
Հիշեցնենք, որ առաջինը պայմանագրի գործունեության դադարեցման մասին հայտարարեց ԱՄՆ-ը, ինչից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ՌԴ-ի պատասխանը հայելային է լինելու, և նույնանման որոշում կայացրեց: