|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը կիրակի, 26 մայիս 2019-ին, կէսօրէ առաջ ժամը 11:00-ին, այցելեց Պուրճ Համուտի եւ Ֆըրն Շըպպեքի գերեզմանատուները, ուր կը ննջեն 101-ամեայ Հայաստանի Հանրապետութեան հիմադիրներէն 9-ը: Վարչութեան անդամները ծաղկեպսակներ զետեղեցին Նիկոլ Աղբալեանի, Լեւոն Շանթի, Բարսեղ Կանաչեանի Սիմոն Վրացեանի, Հրաչ Փափազեանի, Կարօ Սասունիի, Աւետիք Սահակեանի, Արշակ Յովհաննէսեանի եւ Լոլա Սասունիի շիրիմներուն:
ՀՄԸՄ-Ի ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
