|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Հայաստան է այցելելու Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ի շարունակություն Բիշքեկում կայացած ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ ընդունված որոշման` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնել ԲՀ ԱԽ պետքարտուղարի թեկնածությունը, այսօր Հայաստան է այցելելու Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը»,- նշեց նա: