|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսրայելում հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր են կազմակերպել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անձեռնմխելիություն տալու դեմ. հաղորդում է artigercek.com կայքը:
Ապրիլի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում 4-րդ անգամ պաշտոնավարելու լիազորություն ստացած Նեթանյահուի վերաբերյալ 3 առանձին` կոռուպցիոն գործողությունների մասնակից լինելու մեղադրանք կա:
Ընդդիմությունը բողոքի ցույցեր է կազմակերպել կոռուպցիայի մեջ մեղադրվող Նեթանյահուին անձեռնմխելիություն չտալու պահանջով: Դրանց ընթացքում Նեթանյահուի քաղաքականությունը համեմատվել է Թուրքիայի քաղաքականության հետ: «Թույլ չենք տա` Էրդողան դառնաս: Մենք չենք ունենալու թուրք դիկտատոր, թույլ չենք տալու»,- հայտարարել է ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը:
Ցույցի ընթացքում որոշ ցուցարարներ ֆեսեր են կրել: