|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Ի թիվս այլ հարցերի, նա խոսել է նաև ԼՂ հակամարտությունից. գրում է Коммерсантъ-ը:
Ըստ թերթի`Փաշինյանը միայն հաստատել է բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցությանը հասնելու իր մտադրությունը, սակայն այս անգամ նոր ձևակերպում արել:
«Ես չունեմ փաստարկներ, թե որ հիմքով պետք է ներկայացնեմ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղը: Դա քմահաճույք չէ, դա բանակցային գործընթացի արդյունավետության հարց է: Եթե ինչ-որ մեկն այլ կարծիք ունի, ուրեմն կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է: Եթե այդպես է, ուրեմն եկեք արձանագրենք դա փաստաթղթերում»,- ասել է Փաշինյանը:
Երևանի կողմից զիջումների մասին հարցին Փաշինյանը չի պատասխանել` ասելով, որ այն պետք է ուղղել միաժամանակ բոլոր կողմերին: