|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքի ընտրությունների արդյունքների չեղարկմանը. հաղորդում է ensonhaber.com կայքը:
«Քաղաքապետի ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումները չեն նպաստում Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը: Ընդհակառակը` այս երկրի զարգացման ճանապարհն անհանգստությունների տեղիք է տալիս: Ես միշտ ասել եմ` չեմ կարող երազել, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին: Թուրքիան չի համապատասխանում ԵՄ-ին: Քաղաքական արժեքների վերաբերյալ մեր տեսակետները տարբեր են, սակայն կան համատեղ շահեր»,- նշել է Գերմանիայի կանցլերը: