|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նշել է, որ պատժամիջոցներ կկիրառվեն Թուրքիայի նկատմամբ, եթե այն շարունակի Միջերկրական ծովի արևելյան շրջանում գազի որոնման աշխատանքները. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
Հունական «Ալֆա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ցիպրասը նշել է. «Եթե այս ռազմավարությունը շարունակվի, հնարավոր է լինեն ֆինանսական միջոցառումներ և պատժամիջոցներ: Այս գործողությունները շարունակելու փոխարեն Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի միջազգային իրավունքի և համաձայնագրերի նկատմամբ, նստի երկխոսության սեղանի շուրջը»:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, իր հերթին, կոչ է արել Թուրքիային` հարգանք ցուցաբերել Կիպրոսի ինքնիշխան իրավունքների նկատմամբ: